Աշխարհ

24.05.2017 12:29


ԱՄՆ-ում ինքնաթիռ է բռնկվել օդ բարձրանալու պահին

ԱՄՆ-ում ինքնաթիռ է բռնկվել օդ բարձրանալու պահին

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում «United Airlines»-ին պատկանող ինքնաթիռ է բռնկվել օդ բարձրանալու պահին։ Մեկ մարդ տուժել է։

CBS հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է «Boeing-757»-ի աջ շարժիչում։

Կրակը շուտ են նկատել և ուղևորներին շտապ տարհանել են։

Հրդեհը հաջողվել է մարել, իսկ օդանավակայանը մի քանի ժամով փակվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը