Աշխարհ

24.05.2017 21:50


Օրական ընդամենը 500 կալորիա օգտագործող մոդելը սկսել է քաշ հավաքել այդ ոլորտը թողնելուց հետո (լուսանկարներ)

Օրական ընդամենը 500 կալորիա օգտագործող մոդելը սկսել է քաշ հավաքել այդ ոլորտը թողնելուց հետո  (լուսանկարներ)

Նախկին մոդել Լիզա Հարպերը, ով մոդելային կարիերան ավարտելուց հետո քաշ է հավաքել, պատմել է՝ որքան ավելի երջանիկ է իրեն զգում սեփական մարմնի դեմ պայքարը դադարեցնելուց հետո:

Ինչպես տեղեկացնում է «Harper's BAZAAR»-ը, իր կարիերայի գագաթնակետին Լիզան օրվա մեջ օգտագործել է ընդամենը 500 կալորիա: Հերթական խոշոր ցուցադրություններից մեկից հետո, երբ Լիզան ընթրիք էր պատրաստում, մտածել է, որ եթե օրական մի փոքր ավելի ուտի, ապա քաշ չի հավաքի, բայց իրեն ավելի լավ կզգա:

Լիզան պատմում է, որ նորաձևության շաբաթվա ընթացքում ոչ ոք չի նկատել, որ մոդելը քաշ է հավաքել, սակայն միջոցառման ավարտից հետո նա հասկացել է, որ այլևս չի կարող ապրել առանց շոկոլադե կրուասանների և նմանատիպ այլ համեղ բաների: Արդյունքում՝ օրերից մի օր նրան հայտնել են, որ այլևս չեն կարող նրա հետ պայմանագիր կնքել, քանի որ նրա քաշը գերազանցում է բոլոր ստանդարտները: Այդպես Լիզան ավարտել է իր մոդելային կարիերան:

Տարիներ անց նա ցանկացել է վերադառնալ աշխատանքի և փորձել նիհարել: Նա սկսել է ավելի առողջ սնվել՝ օրական 800-1200 կալորիա օգտագործելով: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է իր նախկին կազմվածքին, սակայն դա դեռ բավական չէր «Victoria's Secret» տիպի ապրանքանիշների համար: Այդ նույն ժամանակահատվածում նա այցելել է Հնդկաստան, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն, ինչից հետո որոշել է լքել Նյու Յորքը և ավարտել իր մոդելային կարիերան, որի համար այդքան ինքնամոռաց պայքարում էր, սիրելիի կողքին լինելու համար:

Նա պատմում է, որ աշխարհի ամենահոգատար մարդու հետ ամուսնանալուց հետո հասկացել է, որ այլևս չի ցանկանում պայքարել իր մարմնի դեմ: Այդ որոշումն իր կյանքն ավելի երջանիկ ու ներդաշնակ է դարձրել:

«Ես որոշեցի, որ բավական է թելադրել իմ սեփական օրակարգը, և անհրաժեշտ է պարզապես լսել իմ մարմնին: Եվ դա այն է, ինչ ես արեցի՝ կամաց-կամաց վերադառնալով իմ իսկական մարմնին: Իմ բնական մարմնին, այլ ոչ թե հարկադրվածին», - պատմում է Լիզան:

7or.am

Картинки по запросу lizagoldenreal

Картинки по запросу lizagoldenreal

Картинки по запросу lizagoldenreal

Похожее изображение

Похожее изображение

Картинки по запросу lizagoldenreal

Картинки по запросу lizagoldenreal

Картинки по запросу lizagoldenreal

Картинки по запросу lizagoldenreal

Այս խորագրի վերջին նյութերը