Աշխարհ

24.05.2017 19:50


Կաննում Նիկոլ Քիդմանի արտասովոր զգեստը հմայել է երկրպագուներին (լուսանկարներ)

Կաննում Նիկոլ Քիդմանի արտասովոր զգեստը հմայել է երկրպագուներին (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, 49–ամյա Նիկոլ Քիդմանն իր հետ զգեստներով լի ճամպրուկ է տարել Կանն. չէ՞ որ նա ներկա է գտնվում իր մասնակցությամբ միանգամից մի քանի ֆիլմի պրեմիերաներին։

«kp.ru»–ի փոխանցմամբ՝ Կաննի կարմիր գորգին «Calvin Klein»–ի կարապի զգեստով նա հայտնվել է ամուսնու՝ քանթրի երգիչ Քիթ Ուրբանի հետ, որն առաջին անգամ է դերասանուհուն ուղեկցում Կաննում։ Վերջինը, իր սովորության համաձայն, տեսախցիկների օբյեկտիվների առաջ ցուցադրել է իր ողջ սերը կնոջ հանդեպ։

Չնայած տարբեր խոսակցություններին՝ զույգի հարաբերությունները հիանալի են երևում։ Օրերս էլ հայտնի է դարձել, որ հունիսին կնոջ 50–ամյակի կապակցությամբ Ուրբանը տուն է նվիրել նրան Հավայան կղզիներում։ Նիկոլը ցնծության մեջ է. հենց այդ առանձնատանն է նա լույս աշխարհ եկել։

7or.am

Կանն-2017. Նիկոլ Քիդմանը՝ «Սուրբ եղջերուի սպանությունը» ֆիլմի պրեմիերային (ֆոտո)

Նիկոլ Քիդմանը՝ «Սուրբ եղջերուի սպանությունը» ֆիլմի պրեմիերային

Николь Кидман
Николь Кидман

Николь Кидман
Николь Кидман
Николь Кидман
Николь Кидман


Այս խորագրի վերջին նյութերը