Աշխարհ

25.05.2017 09:14


Մխիթարյան․ «Ամեն օր երազում էի եզրափակչում գոլ խփելու մասին» (տեսանյութ)

Մխիթարյան․ «Ամեն օր երազում էի եզրափակչում գոլ խփելու մասին» (տեսանյութ)

Հայաստանի Ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի Գավաթը նվաճելուց հետո անկեղծացել է․

«Շնորհակալություն թիմակիցներիս, նրանց շնորհիվ եմ կարողանում այսքան գոլեր խփել: Շատ երջանիկ եմ, որ եզրափակչում ևս գոլ խփեցի: Բոլորն անընդհատ ասում էին, որ եզրափակչում գոլ եմ խփելու: «Սելտայի» հետ անցկացրած պատասխան խաղից հետո ես ամեն օր երազում էի եզրափակչում գոլ խփելու մասին: Եվ խփեցի՝ շնորհիվ իմ թիմակիցների: Շատ երջանիկ եմ, շատ ոգևորված: Շատ բան չկա ասելու, պարզապես պետք է վայելել այս պահը: Երկու ճակատով էինք կռվում՝ Պրեմիեր-լիգայում և Եվրոպա լիգայում: ԱՊԼ-ում չկարողացանք ապահովել մեր տեղը Չեմպիոնների լիգայում, բայց այստեղ ներդրեցինք մեր ողջ ուժերը, արեցինք հնարավոր ամեն բան, և այժմ ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճեցինք: Այս գավաթը նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին, բոլոր հայերին»,- ասել է Մխիթարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը