Աշխարհ

25.05.2017 10:30


Սթոլթենբերգը ողջունում է ՆԱՏՕ–ի ու Ռուսաստանի միջև բարձր մակարդակով կապերը

Սթոլթենբերգը ողջունում է ՆԱՏՕ–ի ու Ռուսաստանի միջև բարձր մակարդակով կապերը

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Բրյուսելում այսօր՝ մայիսի 25–ին կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթաժողովի նախաշեմին հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակով կապեր հաստատելու օգտին։

«Ողջունում եմ բարձր մակարդակով երկկողմ կապերը ՆԱՏՕ–ի երկրների և Ռուսաստանի միջև։ Մենք տեսել ենք տարբեր հանդիպումներ, այդ թվում՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով։ Որոշ արտգործնախարարներ հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,ТАСС–ի հետ զրույցում ասել է Սթոլթենբերգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը