Աշխարհ

25.05.2017 19:55


Համացանցում տարածված կեղծ լուսանկարների բացահայտում (ֆոտոշարք)

Համացանցում տարածված կեղծ լուսանկարների բացահայտում (ֆոտոշարք)

Համացանցում այսօր բազմաթիվ նկարներ կարելի է տեսնել, որոնց շուրջ մեծ աղմուկ է բարձրանում, սակայն որոնք հաճախ ոչ մի կապ չունեն իրականության հետ: «Интересно знать»-ը որոշել է բացահայտել նման լուսանկարներից մի քանիսը:

Ջոքերը սքեյթբորդով թռչում է Բեթմենի վրայով

Կեղծ լուսանկար

Իրականություն

Կինը քարոզում է Հիլարի Քլինթոնի օգտին՝ կանգնելով ԱՄՆ դրոշի վրա

Իրական նկարում կնոջ ձեռքում Համաաֆրիկյան դրոշն է:

Այսպես է ստեղծվել «Metro-Goldwyn-Mayer»-ի խորհրդանիշը

Իրականում նկարում պատկերված է Սամսոն անունով առյուծը, որին 2005 թվականին ուղեղի հիվանդության պատճառով հետազոտում էին:

Իսկ ահա սա ստուդիայի խորհրդանշի նկարահանման իրական լուսանկարն է

«Malaysia Airlines»-ի խոցված ինքնաթիռի լուսանկարները

Եթե «Գուգլ»-ում փնտրեք «flight MH17», ապա հաստատ կտեսնեք «վթարի վայրից» այս լուսանկարը, որն իրականում հանդիսանում է «Ողջ մնալ» սերիալի տեսարաններից մեկը:

Մարիա Կյուրիի լուսանկարը

Իրականում սա հայտնի քիմիկոս Մարիա Կյուրիի լուսանկարը չէ: Նկարում պատկերված է Սյուզան Մարի Ֆրոնտսզաքը, որը մարմնավորել է Կյուրիին «Մոլուցք» թատերական բեմադրությունում: Ուշագրավն այն է, որ նրա նկարը նամականիշների վրա օգտագործել են Զամբիան, Գվինեա Բեասուն, Մալին և Տոգոն:

Սա Ֆրիդա Կալոն չէ

Շատերին է հայտնի լեգենդար նկարչուհի Ֆրիդա Կալոյի այս լուսանկարը: Սակայն քչերը գիտեն, որ դա ընդամենը որակով արված «Ֆոտոշոփ» է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը