Աշխարհ

25.05.2017 15:15


Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ գրոհայիններ են ձերբակալվել

Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ գրոհայիններ են ձերբակալվել

Մոսկվայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 զինյալ է ձերբակալվել, որոնք պատրաստվում էին գրոհել քաղաքային տրանսպորտը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Ինչպես հայտնել են ՀԴԲ հասարակական կապերի կենտրոնից, ձերբակալվածները ռուսներ և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են։

Հետաքննության տվյալներով՝ նրանք ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ։

ՀԴԲ–ից նաև հայտնել են, որ կասկածյալների գործողությունները ղեկավարում էին Սիրիայից։

Ներկայումս հատուկ ծառայությունները որոշում են քրեական գործ հարուցելու հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը