Աշխարհ

26.05.2017 11:14


Մերկելն Էրդողանից պահանջել է ազատ արձակել գերմանացի լրագրողին

Մերկելն Էրդողանից պահանջել է ազատ արձակել գերմանացի լրագրողին

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում առանձնազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Հանդիպումից հետո, սակայն, երկու երկրի ղեկավարները հրաժարվել են որևէ հայտարարությամբ հանդես գալ: Ինչպես հայտնում է Արմենպրեսը, Այս մասին հայտնում է գերմանական «Deustche Welle»-ն:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը հայտնել է, որ գագաթաժողովի շրջանակում Մերկելն ու Էրդողանը քննարկել են «երկու երկրի միջև անհանգստություն առաջացնող հարցեր»: Նա տեղեկացրել է նաև, որ Մերկելը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կարևոր նախապայման է գերմանացի պատգամավորների կողմից գերմանացի զինվորներին արվող այցելությունը:

Բացի այդ, Մերկելը պահանջել է Թուրքիայից Գերմանիայի քաղաքացիներին վերաբերվել՝ համաձայն իրավական պետության սկզբունքների: Մասնավորապես, նա հորդորել է ազատ արձակել գերմանական «Die Welt» պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին:

Զայբերտը չի հստակեցրել՝ արդյոք կողմերը Ինջիրլիքի ռազմաբազայի հարցում գրանցե՞լ են որևէ առաջընթաց:

Հանդիպումից առաջ արած հայտարարության մեջ Մերկելը հայտարարել էր, որ եթե թուրքական կողմը թույլ չտա պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, ապա իրենք զինվորներին դուրս կբերեն այդտեղից:

«Քանի որ բանակը խորհրդարանինն է, կարևոր պայման է Գերմանիայի դաշնային խորհրդարանի անդամների կողմից զինվորներին այցելելը: Այս մասին պատրաստվում եմ բացեիբաց ասել Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի մեր զինվորներին դուրս բերել Ինջիրլիքից»,- ասել էր նա:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:

Այս խորագրի վերջին նյութերը