Աշխարհ

26.05.2017 12:59


2014-ից Վրաստանի ԶՈւ-ն պայմանագրի խախտմամբ ինքնակամ լքել է 1205 պայմանագրային

2014-ից Վրաստանի ԶՈւ-ն պայմանագրի խախտմամբ ինքնակամ լքել է 1205 պայմանագրային

Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի ԶՈւ-ն ինքնակամ լքած պայմանագրային զինծառայողների թիվը 2014-ից սկսած կազմում է 1205 մարդ: razm.info-ն գրում է, որ Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ 1205 մարդ, ինքնակամ լքելով Վրաստանի ԶՈւ շարքերը և խախտելով պայմանագիրը, պետք է վճարեին շուրջ 5,8 միլիոն ԱՄՆ դոլար տույժ:

Վրաստանի կառավարության որոշմամբ, սակայն, նախկին զինվորականները ազատվելու են տույժը վճարելու պարտավորությունից: Վրաստանի կառավարության այս որոշումը պայմանավորված է «հումանիզմի աջակցման սկզբունքներով» և կրելու է մեկանգամյա բնույթ: Ապագայում պայմանագրի խախտմամբ զինված ուժերից հեռացածները ստիպված կլինեն վճարեն տույժը:

Նշենք, որ Վրաստանի ԶՈւ հիմնական մասը հենց պայմանագրային զինծառայողներն են, իսկ ժամկետայինները փոքր մասն են կազմում: 2017-ին, օրինակ, գարնանային զորակոչին ծառայության է կանչվելու 1400 մարդ:

Հիշեցնենք, որ Վրաստանի ԶՈւ ընդհանուր թվաքանակը գնահատվում է մոտավոր 20.000 զինծառայող, ընդ որում ԶՈւ թվաքանակը չի կարող գերազանցել 37.000-ը:

Այս խորագրի վերջին նյութերը