Աշխարհ

26.05.2017 14:50


Եգիպտոսում կրակ են բացել քրիստոնյաների ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

Եգիպտոսում կրակ են բացել քրիստոնյաների ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

Եգիպտոսի Մինյա վարչական շրջանի ղպտի քրիստոնյաների ուղղությամբ մի խումբ զինված տղամարդիկ կրակ են բացել։ Կատարվածի հետևանքով զոհվել է 23 մարդ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ շրջանի ղեկավար Էսսամ ալ Բեդաիվիին հղումով։

Հրաձիգները հարձակվել են մարդկանց վրա, երբ վերջինները 2 ավտոբուսով գնում էին Կահիրեի հարավում գտնվող վանք։ Իշխանությունների տվյալներով՝ ևս 25 մարդ վիրավորվել է։

Ղպտի քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության 10%–ը և հաճախ են հարձակման ենթարկվում ահաբեկիչների կողմից։

Հիշեցնենք՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին 3 ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը