Աշխարհ

27.05.2017 10:17


Բեռլինում ավտոմեքենան մխրճվել է մետրոյի կայարանը․ 6 մարդ տուժել է (տեսանյութ)

Բեռլինում ավտոմեքենան մխրճվել է մետրոյի կայարանը․ 6 մարդ տուժել է (տեսանյութ)

Բեռլինում ավտոմեքենայի վարորդը, խուսափելով հեծանվորդի հետ բախումից, մխրճվել է մետրոյի կայարանը։ Արտակարգ պատահարի հետևանքով առնվազն 6 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն։

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում։

Տուժածներից երեքը թեթև վնասվածքներ է ստացել, ևս երեքը՝ ծանր։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են։

Իրավապահները կարծում են, որ դեպքը կանխամտածված չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը