Աշխարհ

27.05.2017 10:42


Չինական կործանիչներն ԱՄՆ ՌԾՈւ ինքնաթիռ են որսացել

Չինական կործանիչներն ԱՄՆ ՌԾՈւ ինքնաթիռ են որսացել

Չինական J-10 2 կործանիչ–ռմբակոծիչ Հարավչինական ծովի երկնքում մոտեցել է ԱՄՆ ՌԾՈւ–ին պատկանող պարեկային «P-3 Orion» ինքնաթիռին։ Այս մասին հայտնում է «ABC News»–ը՝ զինվորականներին հղումով։

Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ–ը կատարվածի կապակցությամբ զինվորական ու դիվանագիտական մակարդակներով դիմել է Չինաստանին։ ԱՄՆ–ում «P-3 Orion»–ի որսալը «չափազանց ոչ պրոֆեսինալ» են անվանել։

Պենտագոնի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ամերիկյան ինքնաթիռը գտնվել է միջազգային օդային տարածքում, և կարող էր ինչ–որ գործողության մասնակցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը