Աշխարհ

27.05.2017 11:53


Իրաքն սկսել է Մոսուլում ԻՊ վերջին հենակետը գրոհելու գործողությունը

Իրաքն սկսել է Մոսուլում ԻՊ վերջին հենակետը գրոհելու գործողությունը

Իրաքյան զինված ուժերը սկսել են Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից զավթված վերջին տարածքի ազատագրումը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ երկրի կառավարությանը հղումով։

Իրաքցի զինվորականներն ինքնաթիռից այդ շրջանի բնակիչներին թռուցիկներ են բաժանել՝ կոչ անելով լքել տարածքը։ Գործակալության փոխանցմամբ՝ դա մտահոգել է մարդասիրական խմբերին։

Մոսուլում ԻՊ վերջին հենակետը հիմնականում զբաղեցնում է հին քաղաքի կենտրոնը և Տիգրիս գետի արևմտյան ափի 3 հարևան շրջան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը