Աշխարհ

31.05.2017 09:37


Թրամփ․ «Զանգահարեք իմ բջջայինին» (տեսանյութ)

Թրամփ․ «Զանգահարեք իմ բջջայինին» (տեսանյութ)

«Զանգահարեք իմ բջջայինին»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և միանգամից մի քանի երկրների առաջնորդների տվել իր ձեռքի հեռախոսահամարը։ «Associated Press»-ի տվյալներով՝ ամերիկացի նախագահը կարծում է, որ այդպիսով կապն ավելի օպերատիվ կդառնա։

Պաշտոնյաները պնդում են, որ Թրամփն ուղիղ կերպով շփվելու կոչով արդեն իսկ դիմել է իր կանադացի և մեքսիկացի գործընկերներին։ Այս մասին հայտնում է «Россия 24»-ը։ Ասվում է նաև, թե ԱՄՆ նախագահը հեռախոսահամարներով է փոխանակվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Սակայն անվտանգության փորձագետները ոգևորված չեն Թրամփի այս նախաձեռնությամբ՝ կարծելով, որ դա խախտում է դիվանագիտական կարգը, և վտանգի տակ կարող է հայտնվել հաղորդակցությունների գաղտնիությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը