Աշխարհ

31.05.2017 17:03


«Սարսափելի» կադրեր կեղծ գարեջրի արտադրման գործարանից (տեսանյութ)

«Սարսափելի» կադրեր կեղծ գարեջրի արտադրման գործարանից (տեսանյութ)

Չինաստանում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված է անօրինական արտադրամասում Budweiser կեղծ գարեջրի պատրաստման գործընթացը։ Անօրինական արտադրամասը հայտաբերել են ոստիկանները։ Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի կանայք անհայտ ծագման հեղուկը լցնում տարրաների մեջ, ինչից հետո դրանք փակվում են։

Shanghaiist-ը հայտնում է, որ այս տարբերակով ամսական արտադրվել է մոտ 600 հազար արկղ անօրինական գարեջուր։ Արտադրանքը հիմնականում վաճառվել է բարերին և գիշերային ակումբներին։

Anheuser-Busch InBev ընկերությունը, ում պատկանում է Budweiser ապրանքային նշանը, Չինաստանում գարեջրի արդեն իսկ 14 արտադրամաս ունի, և այդ երկրում գարեջրի արտադրության մեծությամբ 3-րդն է։ Ընկերության ներկայացուցիչները ծրագրում են համագործակցել իրավապահների հետ՝ կեղծ արտադրանքի դեմ պայքարի գործում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը