Աշխարհ

01.06.2017 09:08


Քլինթոնը մեկնաբանել է Թրամփի տարօրինակ գրառումը

Քլինթոնը մեկնաբանել է Թրամփի տարօրինակ գրառումը

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը մեկնաբանել է այդ երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թվիթերում արված տարօրինակ գրառումը։ Ելույթ ունենալով Կալիֆորնիայում համաժողովի ժամանակ՝ Քլինթոնը ներկայացրել է իր ենթադրությունը, թե ինչ է նշանակում «covfefe» բառը, որը Թրամփը գրել էր իր միկրոբլոգում։

«Կարծում եմ, դա գաղտնի հաղորդագրություն է՝ ուղղված ռուսներին։ Դուք անհրաժեշտ մակարդակը չունեք, որ իմանաք, թե ինչ է «covfefe»-ն»,-կատակել է Քլինթոնը։

Անձամբ Թրամփը նույնպես անդրադարձել է իր գրառմանը՝ առաջարկելով օգտատերերին ինքնուրույն գլխի ընկնել, թե ինչ է ինքը նկատի ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը