Աշխարհ

01.06.2017 11:07


Սպիտակ տուն ներխուժելու հերթական փորձն է կատարվել

Սպիտակ տուն ներխուժելու հերթական փորձն է կատարվել

ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, ով փորձել է թռնել Վաշինգտոնում Սպիտակ տան արգելապատնեշի վրայով։ ТАСС-ը հայտնում է, որ այդ միջադեպից հետո ԱՄՆ նախագահի նստավայրը ոստիկանների կողմից ժամանակավորապես շրջափակվել է։

Սա Սպտակ տուն ներխուժելու միակ փորձը չէ։ Այս տարվա մարտի 10-ին Կալիֆորնիայի 26-ամյա բնակիչ Ջոնաթան Թրենուին հաջողվել էր անցնել արգելապատնեշից այն կողմ հենց այն ժամանակ, երբ այնտեղ էր եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Օրինախախտը ձերբակալվել էր փակ տարածքն անցնելուց 16 րոպե անց միայն։ Խուզարկությամբ նրա մոտ նամակ էր հայտնաբերվել, որը երիտասարդը մտադրված էր փոխանցել երկրի ղեկավարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը