Աշխարհ

01.06.2017 19:53


Հուզիչ կադրեր․ փղերն ուրախությունից վազում են որբուկ փղիկի հետ ծանոթանալիս (տեսանյութ)

Հուզիչ կադրեր․ փղերն ուրախությունից վազում են որբուկ փղիկի հետ ծանոթանալիս (տեսանյութ)

Համացանցում հուզիչ կադրեր են հայտնվել, թե ինչպես են Elephant Nature Park արգելոցում փղերն ուրախությունից վազում 2-ամյա որբուկ փղիկի հետ ծանոթանալիս։ Փոքրիկ կենդանուն արգելոց են բերել այն բանից հետո, երբ նրա մայրը սատկել է։ Իրենից տարիքովներն ակնհայտորեն ուրախ են ընտանիքում նոր անդամի հայտնվելով։

India.com-ը տեղեկացնում է, որ փոքրիկ Դոկոյի մորը շահագործում էին շինարարությունում գերաններ տեղափոխելու համար։ Նա ստիպված է եղել անգամ հղի ժամանակ աշխատել։ Որոշ ժամանակ անց հիվանդացել է և սատկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը