Աշխարհ

01.06.2017 14:42


Թուրքիայում վրաերթի ենթարկված փոքրիկը հրաշքով ողջ է մնացել (տեսանյութ)

Թուրքիայում վրաերթի ենթարկված փոքրիկը հրաշքով ողջ է մնացել (տեսանյութ)

Թուրքիայի Սըվաս (պատմ. Սեբաստիա) քաղաքի Շեյհշամիլ թաղամասում արտառոց դեպք է պատահել: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ աշակերտներ տեղափոխող միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մի մանկահասակ երեխայի, ով փողոցում խաղալիս է եղել: Վերջինիս անունը չի հրապարակվում: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Երեխան հրաշքով փրկվել է և լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել: Վրաերթի ժամանակ նա բախտի բերմամբ չի հայտնվել անիվների տակ:

Աղբյուրը նշում է, դեպքի վայրում եղել է նաև մի կին, որը վախեցած երեխային անմիջապես դուրս է բերել փողոցից և փորձել օգնություն ցույց տալ:

Տեսախցիկներն արձանագրել են վրաերթի պահը: Թուրքական տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութը մեծ արձագանք է ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը