Աշխարհ

02.06.2017 11:14


Հայ «օրենքով գողեր» են ձերբակալվել Կարլովի Վարիում

Հայ «օրենքով գողեր» են ձերբակալվել Կարլովի Վարիում

Հրապարակվել է մայիսի 13-ին Չեխիայի Կարլովի Վարի քաղաքում կազմակերպված հանցավորության գործով ձերբակալված անձանց ցուցակը։ Ինչպես հայտնում է «Փրայմ քրայմ»-ը, ձերբակալվածների թվում են նաև 3 հայեր՝ Թաթուլյան Ռուբեն Ալբերտի (1969թ.), Մումջյան Անդրանիկ Հայկի (1969թ.), Թաշչյան Վաչագան (1976թ.):

Սոչիից ձեռնարկատեր Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն) հարցազրույց է տվել մի շարք պարբերականների և իր գործունեությունը համարել օրինական: Իսկ որպես ապացույց, Թաթուլյանը, ով Հայաստանի կառավարությունից դիվանագիտական անձեռնմխելիություն է ստացել, համացանցում տեղադրել է տեղեկանք այն մասին, որ ինքը Կարլովի Վարիում ամենամյա բուժման կուրս է անցնում:

Ըստ Չեխիայի ոստիկանության՝ Կարլովի Վարիում նախատեսվում էր թագադրել նոր «օրենքով գողերի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը