Աշխարհ

03.06.2017 16:54


Ներկ են լցրել Թբիլիսիում գտնվող Հեյդար Ալիևի հուշաքարի վրա

Ներկ են լցրել Թբիլիսիում գտնվող Հեյդար Ալիևի հուշաքարի վրա

Այս գիշեր անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշաքարի վրա: Այս մասին հայտնում է jam-news.net-ը։

Նշվում է, որ արդեն հինգերորդ օրն է՝ Վրաստանում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ի պաշտպանություն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի, ով անհետացել էր Թբիլիսից։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրան անօրինական կերպով տարել են Բաքվի քննչական մեկուսարան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը