Աշխարհ

03.06.2017 17:56


Անկարայում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետի ավագ խորհրդականը

Անկարայում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետի ավագ խորհրդականը

Այսօր առավոտյան Անկարայում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ավագ խորհրդական Բիրոլ Էրդեմը:

Թուրքական դատախազությունը նրան կասկածում է իսմալիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի ընդհատակյա ցանցին անդամակցելու մեջ: Այս մասին հայտնում է Ազատությունը։

«Բիրոլի հետ միասին ձերբակալվել է նաև նրա կինը»,-հաղորդում է Hurriyet պարբերականը` տեղեկացնելով նաև, որ նախկինում վարչապետի խորհրդականն արդեն իսկ հարցաքնվել էր 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակներում:

«Այդ ժամանակ, սակայն, նա վկայի կարգավիճակ ուներ»,-գրում է թուրքական թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը