Աշխարհ

04.06.2017 10:00


Լոնդոնում նոր ահաբեկչություններ են տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Լոնդոնում նոր ահաբեկչություններ են տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ միաժամանակ երկու տարբեր վայրերում, ահաբեկչություններ են տեղի ունեցել։

Հարձակումները եղել են Լոնդոնի կամրջի վրա և Բորոու շուկայի տարածքում։

Կամրջի վրա միկրոավտոբուսը մխրճվել է բազմության մեջ, ինչից հետո Բորոու շուկայի տարածքում մեքենայից 3 մարդ է դուրս եկել և դանակներով հարձակվել անցորդների վրա։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կա 6 զոհ, 48 վիրավոր:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը տարհանել է կամրջից մեկ մղոն շառավղով գտնվող բոլոր շինությունների ու զգոսայգիների այցելուներին:

Բոլոր երեք ահաբեկիչներն իրավապահների կողմից ոչնչացվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը