Աշխարհ

04.06.2017 10:44


«Ռեալը» 2-րդ անգամ անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (տեսանյութ)

«Ռեալը» 2-րդ անգամ անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» 4:1 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»: Առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով: Հանդիպման 20-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացել է հաշիվը։ 7 րոպե անց Մանջուկիչը հավասարեցրել է հաշիվը:

61-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով գոլ է խփել Կազեմիրոն, իսկ 3 րոպե անց Մոդրիչի փոխանցումից հետո Ռոնալդուն դուբլ է ձևակերպել:

Հանդիպման ավարտից 6 րոպե առաջ 2-րդ դեղին քարտն է ստացել Կուադրադոն․ նա փոխարինման էր մտել 66-րդ րոպեին:

Խաղի վերջին րոպեին Մարկո Ասենսիոն գնդակն ուղարկել է դարպասը:

«Յուվենտուս»-«Ռեալ»` 1:4

Գոլերը` Մանջուկիչ (27) - Ռոնալդու (20, 64), Կազեմիրո (61)

Այսպիսով, «արքայական» ակումբը դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2-րդ անգամ անընդմեջ:

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդիպումից հետո ասել է․

«Երջանիկ ենք, քանի որ ոչ մեկի մինչև այս չէր հաջողվել անել դա: Ջանք չենք խնայել այս դուբլի համար: Երբ աշխատում ես մեծագույն ակումբում այսպիսի արտակարգ ֆուտբոլիստների հետ, ապա կարող ես հրաշքներ գործել:

Շատ ուժեղ «Յուվենտուսի» դեմ էինք խաղում և, իսկապես, մրցակիցը մեզ տանջեց առաջին խաղակեսում, սակայն երկրորդում ֆիզիկապես ավելի ամուր էինք, լավ էինք վարվում գնդակի հետ և արժանի էինք հաղթանակի:

«Յուվենտուսը» հիանալի մրցաշրջան է անցկացրել` երկու թիմերն էլ արժանի էին եզրափակչին: Արդյունքում հաղթեցինք մենք, սակայն նրանք նույնպես հիանալի խաղ անցկացրին: «Յուվենտուսը» միշտ իմ սրտում կմնա: 5 տարի եմ անցկացրել Թուրինում, և նրանք միշտ ինձ հետ կլինեն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը