Աշխարհ

05.06.2017 10:00


Պուտին. «ԱՄՆ-ն միջամտում է ամբողջ աշխարհի քաղաքական գործընթացներում» (տեսանյութ)

Պուտին. «ԱՄՆ-ն միջամտում է ամբողջ աշխարհի քաղաքական գործընթացներում» (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միջամտում է ողջ աշխարհում այլոց քաղաքական գործընթացներին, բայց վիրավորվում է Ռուսաստանից, որն իբրև թե միջամտել է իրենց նախագահական ընտրություններին։

«Քարտեզի վրա, որտեղ մատով դիպչես, ամենուր ձեզնից կգանգատվեն, որ ամերիկացի պաշտոնատար անձիք միջամտում են իրենց ներքին քաղաքական գործընթացներին»,-NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Պուտինը։

Կոռուպցիայի մասին հարցին ի պատասխան` նա խնդրել է ԱՄՆ-ին չսովորեցնել Ռուսաստանին ապրել՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է ականջալուր լինել դիտողություններին, բայց միայն այն դեպքում, երբ դրանք արվում են կառուցողական կերպով։

«Մենք դա չենք ընդունի, եթե նման բաները կիրառվում են որպես քաղաքական հակամարտության գործիք»,-ընդգծել է Պուտինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը