Աշխարհ

05.06.2017 13:06


Հնդկաստանում ավտոբուս է այրվել՝ 22 ուղևորներով (տեսանյութ)

Հնդկաստանում ավտոբուս է այրվել՝ 22 ուղևորներով (տեսանյութ)

22 ուղևոր է ողջակիզվել Հնդկաստանում։ Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին, ինչի հետևանքով մարդատար փոխադրամիջոցի դիզելային բաքը պայթել է։

Կրակը ակնթարթորեն տարածվել է սրահով մեկ, որտեղ քնած մարդիկ փրկվելու որևէ հնարավորություն չեն ունեցել։

Ինչպես հայտնում է Россия 24 հեռուստաալիքը, դեպքի վայր ժամանած հրշեջներին չի հաջողվել շուտ մարել հրդեհը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը