Աշխարհ

05.06.2017 16:43


Թուրքիայում պատրաստվում են 130 մարդու զրկել քաղաքացիությունից

Թուրքիայում պատրաստվում են 130 մարդու զրկել քաղաքացիությունից

Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել է 130 մարդու անուն, որոնք 3 ամսվա ընթացքում երկիր չվերադառնալու դեպքում զրկվելու են Թուրքիայի քաղաքացիությունից:

Ըստ թուրքական «Dunya.com» լրատվական կայքի՝ հրապարակված ցուցակում ներառված են ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ ու Էրդողանի քաղաքական ախոյան Ֆեթուլլահ Գյուլենի, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներ Ֆեյսալ Սարըյըլդըզի, Թուղբա Հեզերի, ինչպես ԺԴԿ-ական նախկին պատգամավոր Օզդալ Ուչերի անունները:

Ցուցակում նշված բոլոր անձանց նկատմամբ Թուրքիայի դատախազություններում հարուցված քրգործերի հիման վրա հետաքննություններ են իրականացվում:

Վերոնշյալ 130 մարդկանց շարքում կան այնպիսիք, որոնք հետախուզման մեջ են Թուրքիայում ահաբեկչական համարվող «FETO»-ի (Ֆեթոլահական ահաբեկչական կազմակերպություններ), PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցության-ՔԲԿ) և ԻՊ-ի (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) հետ կապեր ունենալու հիմնավորմամբ:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը