Աշխարհ

05.06.2017 23:52


Վրաց փորձագետ․ Թբիլիսիում զորահանդեսին մակետների փոխարեն ցուցադրել են մարտական հրթիռներ (լուսանկար)

Վրաց փորձագետ․ Թբիլիսիում զորահանդեսին մակետների փոխարեն ցուցադրել են մարտական հրթիռներ (լուսանկար)

Մայիսի 26-ին Թբիլիսիում անցկացված ռազմական ցուցահանդեսին ցուցադրվել էր նաև զենիթահրթիռային Spyder համակարգը՝ իր Python հրթիռներով: Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ, ամենայն հավանականությամբ, ցուցադրվել են ոչ թե հրթիռների մակետները, այլ հենց մարտական հրթիռները՝ լիցքավորված մարտագլխիկներով: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է վրացի ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին:

Ցուցադրությունը կայացել էր Թբիլիսիի հրապարակում, որտեղ ներկա էին նաև մեծ թվով երեխաներ: Ըստ փորձագետի՝ հրապարակում ցուցադրված բոլոր 4 հրթիռների վրա չկար որևէ նշում, որ դրանք մակետներ են, կամ «INERT» գրառումը, ինչ նշանակում է, որ դա մարտական հրթիռ չէ: Դրանց փոխարեն հրթիռների վրա եղել են սերիական համարները:

Spyder ԶՀՀ-ի Python հրթիռները կշռում են 103 կգ, որից 11 կգ-ն մարտական մասն է: Հրթիռները ունակ են խոցել մինչև 20 կմ հեռավորության թիրախներ:

Նշենք, որ ցուցադրություններին և զորահանդեսներին հրթիռային վառելիք և մարտագխիկ պարունակող մարտական հրթիռների փոխարեն հիմնականում օգտագործում են դրանց մակետները: Հրթիռների համար նախատեսված են անվտանգության համակարգեր, սակայն ամեն դեպքում դրանք անվտանգության երաշխիքներ չեն:

Ալադաշվիլին հայտնել է նաև, որ ցուցադրության ժամանակ երեխաները հասցրել են նաև վնասել մի քանի միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ կոտրել են «Գրադ» ՀԿՌԿ-ի նշանառության սարք և զրահամեքնայի դուռ:

Այս խորագրի վերջին նյութերը