Աշխարհ

06.06.2017 09:56


Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը սպառնալիքի տակ է հայտնվել (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը սպառնալիքի տակ է հայտնվել (տեսանյութ)

«Քաթարի ավիաուղիները» հայտնել են այսօրվանից Արաբական Էմիրություններ, Բահրեյն, Սաուդյան Արաբիա և Եգիպտոս չվերթների դադարեցման մասին։ Այդպիսի որոշման պատճառը Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումն է։

Ավելի վաղ թռիչքները չեղարկել էր նաև 8 երկիր, որոնք սատարում են Քաթարի մեկուսացմանը։ Վերջինը մեղադրվում է իսլամիստներին աջակցելու համար։

Քաթարի շրջափակումը սպառնալիքի տակ է դրել նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը 2022 թվականին։

The Guardian-ը գրում է, որ Էմիրություններում սեփական սպորտային կառույցներ չկան։ Մունդիալի համար այնտեղ ժամանակակից 9 մարզադաշտ, տասնյակ հյուրանոցներ և զվարճանքի կենտրոններ պետք է կառուցվեն։ Սակայն, այժմ Քաթարը մեկուսացված է Պարսից ծոցի այլ երկրներից։

Իրավիճակն է՛լ ավելի է բարդանում ավիաընկերությունների հետ խնդրի պատճառով։ Պարբերականը ենթադրում է, որ շատ երկրպագուներ պարզապես չեն կարողանա ժամանել Քաթար։

Շրջափակման արդյունքը կարող է լինել նաև սննդամթերքի պակասուրդը։ Քաթարցիները խանութների ցուցափեղկերից արդեն իսկ ամեն ինչ «սրբում-տանում» են։ Հատկապես պահանջված են պահածոները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը