Աշխարհ

09.06.2017 16:44


Թուրքիայում օրական մոտ 37 միլիոն դոլարի ծխախոտ է սպառվում

Թուրքիայում օրական մոտ 37 միլիոն դոլարի ծխախոտ է սպառվում

Թուրքիայում վերջին 5 տարվա ընթացքում 494.3 միլիարդ տուփ ծխախոտ է սպառվել: Թուրքական «Diken» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այդ քանակությամբ ծխախոտի սպառման համար ծախսվել է 185 մլրդ. 5 մլն. թուրքական լիրա (մոտ 52 մլրդ. 500 մլն. ԱՄՆ դոլար): Վերջին 5 տարիներին ամեն ամիս ծխախոտի վրա ծախսվել է 3 մլրդ. 996 մլն. լիրա (մոտ 1.130 մլրդ. դոլար), օրական՝ 131 մլն. 371 հազ. լիրա (մոտ 37 մլն. դոլար):

Թուրքիայում թութունի և ալկոհոլի շուկան կարգավորող հաստատության տվյալներով՝ ծխախոտի սպառման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1999 թվականին, երբ մեկ տարվա ընթացքում վաճառվել է 114.4 միլիարդ տուփ ծխախոտ:

Ծխելու նկատմամբ արգելքների ու վերահսկողության սահմանումից հետո այս ցուցանիշը 12 տարվա ընթացքում նվազել է 20 տոկոսով՝ 2011-ին կազմելով 91.2 միլիարդ տուփ:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը