Աշխարհ

09.06.2017 21:31


Մոզամբիկում ալբինոսներից հետո սկսել են ծիսականորեն սպանել ճաղատ տղամարդկանց (տեսանյութ)

Մոզամբիկում ալբինոսներից հետո սկսել են ծիսականորեն սպանել ճաղատ տղամարդկանց (տեսանյութ)

Մոզամբիկի կենտրոնական հատվածում բնակվող աֆրիկյան ցեղերը կարծում են, որ ալբինոսների՝ պիգմենտացիայի խախտում ունեցող մարդկանց, մարմնի մասերը մոգական ուժ ունեն։ РИА Новости-ն հայտնում է, որ որոշ ժամանակ առաջ իսկական որս էր սկսվել ալբինոսների նկատմամբ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ սնահավատության զոհ է դարձել այդպիսի ավելի քան 100 մարդ։

Այժմ այդ տարածաշրջանում չափազանց զգույշ պետք է լինեն ճաղատ տղամարդիկ։ Օրերս ոստիկանությունը երկու դի է հայտաբերել՝ կտրված գլուխներով և ներքին օրգանները հանված։

Քննիչները հակված են այն վարկածին, որ նրանց օգտագործել են կախարդական ծեսերի համար, քանի որ տեղի ցեղերը հավատում են, որ բոլոր ճաղատներն ունևոր են և նրանց գանգում իսկական ոսկի կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը