Աշխարհ

10.06.2017 11:12


Թուրքիայում զինվորների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել

Թուրքիայում զինվորների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել

Հունիսի 9–ի երեկոյան Թուրքիայի Սամսուն նահանգում զինվորների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Diken պարբերականը՝ ավտոբուսի վարորդը Քավաքի շրջանի մայրուղու վրա կորցրել է կառավարումը, որի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։

Ավտոբուսում գտնվող զինվորներից 38–ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը