Աշխարհ

11.06.2017 10:59


Պուտինը պատասխանել է թագավոր լինելու ցանկության մասին Սթոունի հարցին

Պուտինը պատասխանել է թագավոր լինելու ցանկության մասին Սթոունի հարցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում հայտարարել է, որ չի ուզում թագավոր լինել։

«Դուք բացարձակ իշխանություն ունեք։ Նրանք ասում են, որ դուք ուզում եք թագավոր դառնալ»,-ընդգծել է Սթոունը, ում Պուտինը հակադարձել է․

«Հարցն այն է, որ տնօրինես գոնե այն իշխանությունը, որն ունես։ Տնօրինես ճի՛շտ»։

Հիշեցնենք, որ Սթոունի հետ հարցազրույցում Պուտինը նաև խոստովանել էր, որ քիչ ժամանակ է ունենում իր թոռների հետ խաղալու համար։

Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» չորս սերիանոց վավերագրական ֆիլմը պատրաստվել է երկու տարի։ ԱՄՆ-ում այն եթեր կհեռարձակվի ընթացիկ տարվա հունիսի 12-15-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը