Աշխարհ

11.06.2017 22:23


Ստամբուլում հայերը Ռամադանի ընթրիք են մատուցել 5000 մուսուլմանի

Ստամբուլում հայերը Ռամադանի ընթրիք են մատուցել 5000 մուսուլմանի

Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցի հիմնադրամը մուսուլմանական սրբազան ամիս Ռամադանի առթիվ Զեյթինբուռնուի շրջանում ընթրիք է կազմակերպել։

Այս մասին հայտնում է Iskurnet-ը։

Ընթրիքին մասնակցել են տարբեր ազգությունների 5000 մուսուլման ներգաղթյալներ։

Ընթրիքի ժամանակ ներկաներն ունկնդրել են երաժշտական համարներ։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը