Աշխարհ

11.06.2017 22:36


Մակրոնի կուսակցությունը հաղթում է ԱԺ-ի ընտրություններում

Մակրոնի կուսակցությունը հաղթում է ԱԺ-ի ընտրություններում

«En Marche!» քաղաքական շարժումը, որը ձևավորվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շուրջ, հաղթում է ԱԺ-ի ընտրությունների ընտրատարածքների մեծամասնությունում։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Նախնական տվյալներով՝ «En Marche!»-ն իր գործընկեր կենտրոնամետ «Դեմոկրատական շարժման» հետ հավաքում է ձայների 32,6 տոկոսը։ Երկրորդ տեղում հանրապետականներն են՝ 20,9 տոկոսով, երրորդում՝ «Ազգային ճակատը»՝ 13,1 տոկոսով։

Առաջին իսկ փուլով հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների մեծամասնությունը։ Եթե դա տեղի չունենա, կանցկացվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն 12,5 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը