Աշխարհ

12.06.2017 09:31


Թերեզա Մեյը ձևավորել է բրիտանական նոր կառավարությունը (տեսանյութ)

Թերեզա Մեյը ձևավորել է բրիտանական նոր կառավարությունը (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նոր կառավարություն է ձևավորել հունիսի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո։ Հիշեցնենք, որ այդ քվեարկությունն աղետալի դարձավ անձամբ Մեյի և պահպանողականների համար։ Մեյի կուսակցությունը ստացավ 318 մանդատ՝ 12-ով պակաս, քան ուներ նախկինում։

Սակայն, որպես ամենաշատ ձայն ստացած կուսակցության առաջնորդ՝ Թերեզա Մեյը նոր կառավարություն ձևավորելու իրավունք է ձեռք բերել։ Այսպիսի բարդ իրավիճակում նա նախընտրել է իրեն շրջապատել քաջ ծանոթ մարդկանցով։ Նախարարների կաբինետը քիչ է փոխվել․ ընդհանուր առմամբ, 16 նախարար պահպանել է իր տեղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը