Աշխարհ

12.06.2017 18:48


Թուրք-քրդական բախում Բինգյոլում

Թուրք-քրդական բախում Բինգյոլում

Թուրքիայի Բինգյոլ նահանգի Յենիյազ գյուղի մերձակայքում քուրդ զինյալների և թուրք զինվորների միջև հերթական բախումն է տեղի ունեցել:

Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ բախման ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ զինյալների կողմից բացված կրակից թուրք պայմանագրային սերժանտ է սպանվել:

Զինվորականի սպանվելու լուրը հաստատել է Բինգյոլի նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերը:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը