Աշխարհ

14.06.2017 14:51


Հունիսի 14-ն արյան դոնորի միջազգային օրն է

Հունիսի 14-ն արյան դոնորի միջազգային օրն է

Այսօր արյան դոնորի միջազգային օրն է: 2005 թվականին Ժնևում՝ Առողջապահության համաշխարհային վեհաժողովի նստաշրջանում, ի պատիվ ավստրիացի բժիշկ Կառլ Լանդշտեյների, ով 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է որպես Արյան դոնորի համաշխարհային օր:

Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն փոխներարկվել է 1819 թվականին Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը