Աշխարհ

14.06.2017 12:46


Տամբովում գտնվող բնակելի շենքում պայթյուն է որոտացել

Տամբովում գտնվող բնակելի շենքում պայթյուն է որոտացել

Կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել Տամբովի բնակելի շենքերից մեկում։ Պայթյունին հաջորդել է հրդեհը։

Դեպքի վայրից շուրջ 30 մարդ է տարհանվել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

ТАСС-ը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների` պայթյունը տեղի է ունեցել վերջին՝ 9-րդ հարկում գտնվող բնակարանում․ առաստաղը փլուզվել է։ Մի քանի բնակարանի ապակիները կոտրվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը