Աշխարհ

14.06.2017 15:41


Լոնդոնում խոշոր հրդեհ է բռնկվել 27-հարկանի բնակելի շենքում․ կան զոհեր (տեսանյութ)

Լոնդոնում խոշոր հրդեհ է բռնկվել 27-հարկանի բնակելի շենքում․ կան զոհեր (տեսանյութ)

Լոնդոնի արևմտյան հատվածում գտնվող 27-հարկանի Grenfell Tower բնակելի երկնաքերում հրդեհ է բռնկվել։ Այդ պահին շենքի ներսում հարյուրավոր մարդիկ են եղել: The Daily Mail-ը հայտնում է, որ զոհվել է առնվազն 6 մարդ, տուժել՝ ավելի քան 50-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկում սառնարանի պայթյունի հետևանքով․ 15 րոպեում կրակը տարածվել է ամբողջ շենքով մեկ:

Բնակիչներից ոմանք հուսահատությունից նետվել են պատուհաններից կամ ցած նետել երեխաներին: Ոմանք էլ փորձել են իջնել իրար կապված սավանների միջոցով:

Փրկվածներից մեկը պատմել է, որ սկզբում իրենց արգելել են դուրս գալ շենքից և հրահանգել են փակվել տներում՝ դռների արանքներում թաց սրբիչներ դնելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը