Աշխարհ

14.06.2017 17:03


Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է հրետանային համակարգեր և հրթիռներ

Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է հրետանային համակարգեր և հրթիռներ

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2016 թ. ընթացքում Թուրքիայի՝ տարբեր երկրներին մատակարարած և այլ երկրներից ներմուծած սպառազինության մասին տարեկան զեկույցը:

Համաձայն զեկույցի՝ 2016 թ. Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է «146 միավոր հրետանային համակարգ և 72 միավոր մեծ հեռահարության հրետանային հրթիռ»: Այս մասին գրում է razm.info-ն։

Զեկույցում չի նշվում, թե կոնկրետ ինչ տեսակի հրետանային համակարգեր և հրթիռներ են մատակարարվել: Ըստ այդմ՝ նշված «հրետանային համակարգերի» ցանկում կարող են լինել ականանետներից մինչև 302 մմ տրամաչափի «Քասըրղա» հրետանային համակարգեր:

2016 թ. ընթացքում Ադրբեջանում ցուցադրվել է թուրքական արտադրության «Քասըրղա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Մինչ այդ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել էր 122 մմ տրամաչափի «Սաքարյա» ՀԿՌՀ, 107 մմ տրամաչափի TR-107 ՀԿՌՀ-ներ, թուրքական MKEK ընկերության արտադրության HY1-12 120 մմ տրամաչափի ականանետներ:

Բաց աղբյուրներում տվյալներ կան նաև Ադրբեջանին հարավկորեական K-9 Thunder ինքնագնաց հրետանային համակարգի լուծումներով ստեղծված T-155 Fırtına ինքանգնաց հրետանային համակարգերի վաճառքի մասին, սակայն այդ տեղեկությունները առայժմ չեն հաստատվել:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը