Աշխարհ

14.06.2017 17:37


Բեյսբոլ խաղալիս կոնգրեսականի վրա կրակել են․ կան այլ վիրավորներ ևս (տեսանյութ)

Բեյսբոլ խաղալիս կոնգրեսականի վրա կրակել են․ կան այլ վիրավորներ ևս (տեսանյութ)

ԱՄՆ-ում՝ Վաշինգտոն քաղաքի մոտ հրազենային կրակոցներից վիրավորվել է հանրապետական կոնգրեսական Սթիվ Սքալիսը՝ ընտրված Լուիզիանայից: Նա ներկայացուցիչների տանը հանրապետականների երրորդ բարձրաստիճան կոնգրեսականն է: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Միջադեպը տեղի է ունցել Վաշինգտոնին կից Ալեքսանդրիա քաղաքում: Կոնգրեսի մոտ երկու տասնյակ անդամներ, աշխատակիցներ, խորհրդականներ, այնտեղ բեյսբոլ են խաղացել, երբ անհայտ անձը նրանց վրա կրակ է բացել: Հանրապետական կոնգրեսականն ու ևս երկու մարդ վիրավորվել են:

Ալեքսանդրիայի ոստիկանության հաղորդմամբ, հարձակվողը ձերբակալված է: Միջադեպի մասին տեղեկացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Այս խորագրի վերջին նյութերը