Աշխարհ

15.06.2017 16:53


Ադրբեջանի բանակի զինծառայողը սպանել է ծառայակցին

Ադրբեջանի բանակի զինծառայողը սպանել է ծառայակցին

Հունիսի 14-ի գիշերը Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում ծառայակցի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օրհան Հուսեյնովը (Orxan Hüseynov): razm.info-ն գրում է, որ այս մասին հունիսի 15-ին հայտնում է ադրբեջանական Criminal.az կայքը:

Օրհան Հուսեյնովը Բաքվի Բաքիխանով շրջանից է: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 15-ին: Ըստ աղբյուրի՝ Հուսեյնովին սպանած զինծառայողին հանձնել են իրավապաշտպան մարմիններին:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել զինծառայողի կորուստի մասին:

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ի հունվարի 1-ից մինչև այժմ բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 30 զինծառայողի մահվան մասին։

Այս խորագրի վերջին նյութերը