Աշխարհ

19.06.2017 09:14


Նոր ահաբեկչություն Լոնդոնում․ կա զոհ և տուժածներ (տեսանյութ)

Նոր ահաբեկչություն Լոնդոնում․ կա զոհ և տուժածներ (տեսանյութ)

Հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել Լոնդոնում, այս անգամ՝ հյուսիսային հատվածում․ միկրոավտոբուսը մխրճվել է աղոթքից հետո մզկիթից դուրս եկող ամբոխի մեջ։ Մեկ մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել:

The Guardian-ը հայտնում է, որ վարչապետ Թերեզա Մեյն ու ոստիկանությունը հայտնել են, որ կատարվածը համարում են հավանական ահաբեկչություն:

Միկրոավտոբուսի 48-ամյա վարորդը ձերբակալվել է: Ականատեսները պատմել են, որ փոխադրամիջոցից դուրս է եկել 3 մարդ, սակայն իրավապահները նշել են, որ վարորդից բացի՝ այլ կասկածյալներ չկան:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը