Աշխարհ

19.06.2017 22:38


Իրանում հնարավոր է հակաահաբեկչական հատուկ ուժեր ստեղծվեն

Իրանում հնարավոր է հակաահաբեկչական հատուկ ուժեր ստեղծվեն

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել է հունիսի 7-ի Թեհրանի ահաբեկչությունը և հետագա ահաբեկչությունները կանխելու համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման հարցեր։ razm. info-ն գրում է, որ այս մասին փոխանցում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Նիստի ընթացքում կարևորվել է ուժային կառույցները պատրաստության բարձր մակարդակի բերելու անհրաժեշտությունը և հնարավորության դեպքում նաև հակաահաբեկչական հատուկ ուժերի ստեղծումը։

Իրանում ահաբեկիչների հայտնաբերմամբ զբաղվում են հիմնականում «Իմամ է զաման» հետախուզության ուժերը, Իրանի իսլամական հանրապետության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և ոստիկանությունը, որտեղ գործում է առանձին հակաահաբեկչական ստորաբաժանում։

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ահաբեկիչներին աջակցելու և նրանց ուղղորդելու համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։

Թեհրանի ահաբեկչությունից հետո Իրանը խստացրել է երկրում վերահսկողությունը։ Իրանի ուժային կառույցները արդեն տասնյակ ահաբեկիչների են վնասազերծել։

Այս խորագրի վերջին նյութերը