Աշխարհ

19.06.2017 21:56


Զինված բախում թուրք ժանդարմների և քուրդ գրոհայինների միջև

Զինված բախում թուրք ժանդարմների և քուրդ գրոհայինների միջև

Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Նազըմիյե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) գրոհայինները զինված հարձակում են գործել տեղի թուրքական ժանդարմերիայի վրա:

Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ փոխհրաձգության ժամանակ սպանվել է 1 ժանդարմ (Ահմեթ Էրոլ), 2 հոգի էլ վիրավորվել են: Դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի օդուժին պատկանող 2 ուղղաթիռ, որոնք կրակի տակ են պահել տարածքը:

PKK-ի զինյալների հարձակման մասին լուրը հաստատվել է նաև Թունջելիի նահանգապետարանի կողմից:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը