Աշխարհ

19.06.2017 14:28


Ֆերմերը մահացել է խոզի հետ կռվելուց հետո․ կենդանին կծել է նրա առնանդամը

Ֆերմերը մահացել է խոզի հետ կռվելուց հետո․ կենդանին կծել է նրա առնանդամը

Մեքսիկացի ֆերմերը արյան վարակից մահացել է այն բանից հետո, երբ իր սեփական խոզի հետ կռվի ժամանակ վնասվածքներ է ստացել։

60-ամյա Միգել Անայա Պաբլոն հարձակվել էր կենդանու վրա սարսափելի հարբած վիճակում տուն վերադառնալուց հետո։ Ի պատասխան՝ խոզը նրան գետնին է տապալել և կծել իր տիրոջ աջ ձեռքի երեք մատներն ու առնանդամը։ Այս մասին հայտնում է Metro-ն։

Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, նրան անհապաղ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն արյան վարակը կանխել չի հաջողվել։

Որոշ ժամանակ անց նա մահացել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը