Աշխարհ

19.06.2017 16:50


Ռուսաստանը Թուրքիայում նոր դեսպան է նշանակել

Ռուսաստանը Թուրքիայում նոր դեսպան է նշանակել

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ալեքսեյ Յերխովը: Ըստ թուրքական «Karar» լրատվամիջոցի՝ Յերհովին դեսպան նշանակելու մասին հրամանը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Յերխովը կզբաղեցնի նախկին դեսպան Անդրեյ Կարլովի տեղը, որը սպանվեց 2016թ. դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում։

Յերխովը նախկինում զբաղեցրել է Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Կարլովի սպանության գործով զբաղվող Անկարայի գլխավոր դատախազությանը եզրակացրել էր, որ դեսպանը սպանվել էր գյուլենական համայնքի ներկայացուցիչների հրահանգով:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը