Աշխարհ

20.06.2017 08:44


Թուրքիան մտադիր է С-400-ներ գնել. Շուգաև

Թուրքիան մտադիր է С-400-ներ գնել. Շուգաև

Թուրքիան հաստատում է, որ լրջորեն մտադրված է գնել С-400 զենիթահրթիռային համալիրները։

Այս մասին հայտարարել է Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«С-400-ներ գնելու Թուրքիայի լուրջ մտադրությունը հաստատվում է։ Փորձագիտական մակարդակով բանակցություններ են ընթանում»,- ասել է Շուգաևը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը, որպես հուսալի գործընկեր, «դրան համապատասխան մոտեցում է ցուցաբերում»։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը