Աշխարհ

20.06.2017 21:11


Թուրքիայում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի 2 սակրավոր

Թուրքիայում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի 2 սակրավոր

Այսօր՝ հունիսի 20-ին, թուրք-իրանական սահմանի հատվածում ականազերծման աշխատանքներ կատարելիս վիրավորվել է Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության երկու սակրավոր: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունից հայտնել են, որ սակրավորներ Հեզի Ասլանովը (Həzi Aslanov) և Ռուսլան Գասիմովը (Ruslan Qasımov) ականազերծման աշխատանքներ կատարելիս վիրավորվել են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նշվում է, որ ադրբեջանցի սակրավորները Թուրքիայում աշխատում էին Թուրքիայի տարածքի ականազերծմամաբ զբաղվող MECHEM ընկերության և Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության միջև եղած պայմանագրով:

Այս խորագրի վերջին նյութերը